Հայաստանի հավաքականում կընդգրկվի՞ գեղասահորդ Ադելիա Պետրոսյանը. ԿԳՄՍ փոխնախարարի պատասխանը

Ադելիա Պետրոսյանը Ռուսաստանի առաջնությունում. Արխիվային լուսանկար
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարարը մեկնաբանել է հայկական հավաքական ռուսաստանցի գեղասահորդուհու հնարավոր տեղափոխումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի – Sputnik. Հայկական ծագում ունեցող ռուսաստանցի գեղասահորդների Հայաստանի հավաքական հրավիրելու հնարավորություն միշտ կա։ Այս մասին Metaratings.ru պարբերականին ասել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Կարեն Գիլոյանը` պատասխանելով հարցին, թե արդյոք հնարավոր կլինի՞ Հայաստանի հավաքականի կազմում տեսնել Ադելիա Պետրոսյանին ու Արթուր Դանիելյանին։

«Հնարավորություն միշտ կա։ Հարց է` ինչ կլինի նրանց և ռուսաստանցի մյուս գեղասահորդների հետ առաջիկայում։ Իսկ հետո կտեսնենք»,- ասել է Կարեն Գիլոյանը։

Հիշեցնենք, որ Ադելիա Պետրոսյանը գեղասահքի Ռուսաստանի առաջնությանը զբաղեցրել էր 4-րդ հորիզոնականը, ընդ որում, Էթերի Տուտբերիձեի սանը պատմության մեջ առաջին անգամ կանանց մենասահքում երկու քառակի ռիտբերգեր է կատարել։