Եվրոպայի գործող չեմպիոն Էլինա Դանիելյանը և ևս 5 շախմատիստ կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը

Էլինա Դանիելյանը. Արխիվային լուսանկար
Եվրոպայի իմաստուն խաղի առաջատար մարզուհիները կրկին կնստեն խաղասեղանների շուրջ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի – Sputnik. Օգոստոսի 20-ին Չեխիայի մայրաքաղաք Պրահայում կմեկնարկի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունը, հայտնում է ՀԱՕԿ մամուլի ծառայությունը։
Տեղեկացվում է, որ այս անգամ շախմատային «ճակատամարտին» Հայաստանից կմասնակցի վեց շախմատիստ։ Նրանք են՝ հին աշխարհամասի գործող չեմպիոն Էլինա Դանիելյանը, Աննա Սարգսյանը, Լիլիթ Մկրտչյանը, Մարիամ Մկրտչյանը, Սուսաննա Գաբոյանը և Մարիա Գևորգյանը:
Մասնակիցները կխաղան 11 փուլ՝ շվեյցարական մրցակարգով:
1-9-րդ տեղերը շահողներին իրավունք կտրվի հանդես գալ 2023թ. աշխարհի գավաթի խաղարկությունում:
Հիշեցնենք` 2021-ի օգոստոսի 20-ին Հայաստանի հավաքականի առաջին համար, գրոսմայստեր Էլինա Դանիելյանը Ռումինիայի Յասի քաղաքում ընթացող Եվրոպայի կանանց անհատական առաջնության հաղթող ճանաչվեց և դարձավ Եվրոպայի կանանց չեմպիոն։