ԴԺՀ-ում՝ Սվետլոդարսկի գնդակոծության վայրում, օտարերկրյա մակնշմամբ բեկորներ են հայտնաբերվել

«Տոչկա –Ու»–ի հրթիռ
ԴԺՀ-ի զինվորականները ասում են, որ Ուկրաինայի զինված ուժերի դաշնակիցները նրանց այդպիսի զինամթերք են նվիրում լենդ-լիզով որպես «մարդասիրական օգնություն», որպեսզի նրանք սպանեն խաղաղ բնակչությանը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի – Sputnik. ԴոնեցկիԺողովրդական Հանրապետության Սվետլոդարսկ բնակավայրի գնդակոծության վայրում հայտնաբերվել են արտասահմանյան դրոշմանիշով արկերի բեկորներ։ Այս մասին հայտնել է ԼԺՀ Ժողովրդական միլիցիայի զինվորականը՝ «Սավա» կեղծանունով։
Ավելի վաղ Հրադադարի ռեժիմի վերահսկողույթան համատեղ կենտրոնում ԼԺՀ ներկայացուցչությունը հայտնել էր, որ ուկրաինական զորքերը գնդակոծել են Սվետլոդարսկը՝ արձակելով 155 մմ տրամաչափի 5 արկ, ինչի հետևանքով երկու մարդ զոհվել է, այդ թվում՝ մեկ երեխա, ևս 12 մարդ վիրավոր է։
«Ահա արկի արտասահմանյան մակնշումը։ Այդ Ուկրաինայի զինված ուժերի դաշնակիցներն են նրանց այսպիսի զինամթերք նվիրում լենդ-լիզով որպես «մարդասիրական օգնություն», որպեսզի նրանք սպանեն Դոնբասի խաղաղ բնակչությանը»,-լրագրողներին պատմել է զինծառայողը։
Նա չի բացառել, որ ուկրաինացի ուժայինները կրակ են վարել ամերիկյան М777 155 մմ-անոց հաուբիցից, բայց վերջնական եզրակացությունը փորձագետներին է թողել։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 175-րդ օրը։