Դաժան դեպք Կոտայքի մարզում. Նոր Գեղիում տղամարդը սպանել է կնոջը, ապա նետվել կամրջից

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ կնոջ մարմնի վրա եղել է սուր կտրող-ծակող առարկայի հարվածի մի քանի հետք։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի – Sputnik. Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի տներից մեկում այսօր դաժան սպանություն է տեղի ունեցել` տղամարդը դանակի մի քանի հարվածով սպանել է 71-ամյա կնոջը։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Դեպքի մասին ահազանգը ոստիկանությունում ստացվել է 07։40-ի սահմաններում։
Ոստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել են տանտիրուհու` 71-ամյա Սվետլանա Ավագյանի դին։

«Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ մարմնի վրա եղել է սուր կտրող-ծակող առարկայի հարվածի մի քանի հետք»,– գրում է կայքը։

Այդ ընթացքում ոստիկանութունում ևս մեկ ահազանգ է ստացվել, որ Նոր Հաճնի կամրջի տակ տղամարդու դի կա։
31-ամյա կինը խեղդամահ է արել 61-ամյա տղամարդուն. մանրամասներ Եղվարդի սպանությունից
Կայքի տեղեկություններով՝ պարզվել է՝ կամրջի տակ հայտնաբերվածը Նոր Գեղիի բնակիչ 73-ամյա Սամվել Ալեքսանյանն է, որը սպանվածի ամուսինն է։ Ըստ նախնական տեղեկությունների՝ ամուսինը կնոջը սպանել, ապա ինքնասպանություն է գործել՝ նետվելով կամրջից։
Երկու դեպքի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քննիչի որոշմամբ նշանակվել են դիակների դատաբժշկական փորձաքննություններ։