ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի – Sputnik. Բելգորոդի մարզի երկու գյուղերից մարդկանց տարհանում են զինամթերքի պահեստում բռնկված հրդեհից հետո։ ՌԻԱ Նովոստին մեջբերում է նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովի խոսքը:
«Վալույսկի քաղաքային շրջանի Տիմոնովո գյուղի շրջանում զինամթերքի պահեստ է այրվել։ Վերջին տվյալներով՝ տուժածներ չկան, զոհեր չկան։ Շրջանի ղեկավարը Տիմոնովո և Սոլոտի գյուղերի բնակիչներին դուրս է բերում անվտանգ հեռավորությամբ»,-գրել է նա իր Telegram-ալիքում:
Տարածաշրջանի ղեկավարի խոսքով՝ տեղում աշխատում են բոլոր օպերատիվ ծառայությունները, հրդեհի պատճառը ճշտվում է:
Ուկրաինական զորքերը մշտապես հարվածներ են հասցնում սահմանամերձ ռուսական տարածքներին։ Բրյանսկի, Կուրսկի, Բելգորոդի մարզերում և Ղրիմում գործում է ահաբեկչական վտանգի դեղին մակարդակ: