Բացօթյա ապօրինի առևտուր անողներին ոչ միայն կտուգանեն, այլև գույքը կբռնագրավեն

Փողոցային առևտուր
Երևանի քաղաքապետը հայտնեց, թե ինչու չեն կարողանում տուգանքներ գանձել առևտրականներից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի – Sputnik. Բացօթյա ապօրինի առևտուր անողներին ոչ միայն կտուգանեն, այլև գույքը կբռնագրավեն։ Նման որոշում կայացվեց կառավարության այսօրվա նիստում։
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը նշեց, որ առկա գործիքակազմը բավարար չէ փողոցային առևտրի դեմ պայքարելու համար։
«Տուգանքները չենք կարողանում գանձել, քանի որ 90 տոկոս դեպքերում առևտրականներն իրենց անունով գույք չեն ունենում։ Վստահ ենք, որ այս փոփոխությամբ խնդիրը կլուծենք»,–ասաց նա։
Քաղաքապետը հավելեց, որ դա վերաբերելու է սննդին, խաղալիքներին, փողոցում վաճառվող կենդանիներին։
Մաքսային ծառայողների համազգեստը կփոխվի. դիզայներական աշխատանքի համար 2.5 մլն դրամ են տալու
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հայտնեց, որ որքան էլ վարչական տույժեր են կիրառում, միևնույն է, փողոցային առևտրի խնդիրը չի լուծվում։
Ի դեպ, օրենքի հիմնավորման մեջ նշվում է` նախատեսվում է, որ բացօթյա առևտրի առարկա կարող են լինել միայն ծաղիկները, տնկիները, ամանորյա տոնակատարությունների համար նախատեսված եղևնիները և սոճիները, պաղպաղակը, ջուրը, այդ թվում` հանքային, հյութերը և զովացուցիչ ըմպելիքները։
«Բորդյուր չեն կարողանում գտնել». կառավարությունը 757 միլիոն դրամ հատկացրեց 15 բնակավայրի