«Ահաբեկչության տրամաբանությունը բացառվում է, քանի որ ծուխ ու փախչող մարդիկ կան». Փաշինյան

Նիկոլ Փաշինյան
Արգիշտի Քյարամյանը նշեց, որ «Սուրմալուի» դեպքով առկա ապացույցները վկայում են անզգուշության հետևանքով տեղի ունեցած հանցագործության մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի – Sputnik. «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի դեպքով հարուցված քրգործով այս պահին չկա որևէ փաստական տվյալ, որը կվկայի ահաբեկչության կամ դիտավորության հանցակազմի մասին։ Կառավարության նիստում այս հայտարարությունն արեց ՀՀ քննչական կոմիտեի ղեկավար Արգիշտի Քյարամյանը` պատասխանելով վարչապետ Նիկոլ փաշինյանի հարցին։
Փաշինյանը հետաքրքրվել էր, թե դիտարկել են արդյոք ահաբեկչական գործողության կամ դիտավորության վարկածը։
«Դեպքի առնչությամբ հարուցված քրգործով տարբեր վարկածներ են քննվում, այդ թվում` ձեր ասածները։ Բայց չկա փաստական տվյալ, որը կվկայի ահաբեկչության կամ դիտավորության մասին»,- ասաց Քյարամյանը։
«Մենակ մնացի...». Եղվարդում հրաժեշտ տվեցին Խաչատրյան քույրերին և փոքրիկ Մարատին
Ի պատասխան Փաշինյանը նշեց, որ տեսագրություններն ուսումնասիրելով` պարզ է դառնում, որ ահաբեկչական գործողության տրամաբանությունը բացառվում է, քանի որ «ծուխ կա, ու փախնող մարդիկ կան»։
Քյարամյանն արձագանքեց, թե առկա ապացույցները վկայում են անզգուշության հետևանքով տեղի ունեցած հանցագործության մասին։
Հիշեցնենք` «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել օգոստոսի 14-ին՝ մոտավորապես 13։23-ին։
Այս պահին հայտնի է, որ 16 մարդ է մահացել, 2 քաղաքացու դեռ որոնում են։
Բոլորս էլ դժվարին օրեր ենք ապրում. «Սուրմալուի» տնօրինությունը ցավակցական ուղերձ է հղել