ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի – Sputnik. Տաթև-Աղվանի Մ-2 ճանապարհի հիմնանորոգման համար ՀՀ կառավարությունը 1 մլրդ 45 մլն դրամ կհատկացնի։ Նման որոշում կայացվեց կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը հայտնեց, որ Տաթև-Աղվանի ճանապարհի շինարարությունը սկսվել էր դեռ 2020-ի պատերազմից առաջ, և նախատեսված չէր, որ այն նման ծանրաբեռնվածությամբ կաշխատի։ Դրա հետևանքով խնդիրներ են առաջ եկել։
Այնտեղ ասֆալտի 2 շերտ արել է «Բիլդեր Քոնսթրաքշն» ընկերությունը, և հիմա նույն ընկերության հետ պայմանագիր կկնքվի, որպեսզի երրորդ շերտն արվի։
Ի պատասխան վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այս տարի գարնանը ճանապարհին արդեն փոսեր էին առաջացել, սակայն պատճառը գիտեն` ճանապարհը միջհամայնքային էր, սակայն այն կիրառվել է նաև որպես այլընտրանք Գորիս–Կապան նախկին ճանապարհի։
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության այսօրվա մեկ այլ որոշմամբ էլ 2 միլիարդ 294 միլիոն դրամ հատկացվեց Սյունիքի մարզի Որոտան-Խոտ ավտոճանապարհի վերակառուցման համար։