Ուկրաինական ԶՈւ-ն HIMARS-ով գնդակոծել է Պերվոմայսկը

HIMARS
Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության դատախազությունից հայտնել են 1 զոհի և 3 տուժածի մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի – Sputnik. Ուկրաինական զորքերը HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգից գնդակոծել են Պերվոմայսկը` արձակելով 3 հրթիռ։ Այս մասին հրադադարի ռեժիմի վերահսկման և համակարգման համատեղ կենտրոնից հայտնել է ԼԺՀ–ի ներկայացուցչությունը։
«Ուկրաինայի զինված կազմավորումների կողմից գնդակոծություն է եղել ժամը 22։20-ին Պերվոմայսկ բնակավայրում՝ HIMARS ՀԿՌՀ-ի կիրառմամբ»,- ասված է Telegram ալիքում ներկայացուցչության հաղորդագրության մեջ:
Լուգանսկի դատախազությունը հայտնել է, որ Պերվոմայսկի գնդակոծության հետևանքով մեկ հոգի զոհվել է, ևս 3-ը տուժել, այդ թվում երեխա։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 174-րդ օրը։