Թուրքիան հորատման աշխատանքներ է սկսել Միջերկրական ծովում

Ծով դուրս եկած նավ. արխիվային լուսանկար
Հորատման նավը Միջերկրական ծովի «Մերսին» նավահանգստից դուրս է եկել օգոստոսի 9-ին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի – Sputnik․ Թուրքիան սկսել է հորատման աշխատանքները Միջերկրական ծովում։ Հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դոնմեզը։
«Մեր «Աբդուլհամիդ խան» հորատման նավն այսօր սկսել է աշխատել Yörükler-1 հորատանցքում»,- գրել է Դոնմեզը Twitter–ում:
Հիշեցնենք, որ օգոստոսի 9-ին Թուրքիան ծանուցում էր տարածել «Նավթեքս» միջազգային ավտոմատացված համակարգի միջոցով Միջերկրական ծովում մինչև հոկտեմբերի 7-ը հետախուզական աշխատանքներ իրականացնելու մասին։
Թուրքական հորատման նավը Միջերկրականի «Մերսին» նավահանգստից ծով է դուրս եկել օգոստոսի 9-ին։ Ծանուցման մեջ նշվում էր, որ «Աբդուլհամիդ խանին» կուղեկցեն երեք նավեր։
«Աբդուլհամիդ խանը» դարձել է թուրքական չորրորդ հորատման նավը։ Այն կարող է իրականացնել ավելի քան 12 կմ խորությամբ զոնդաժային աշխատանքներ, հագեցած է ամենաժամանակակից սարքավորումներով։ Նավի անձնակազմը բաղկացած է շուրջ 200 հոգուց։
Թուրքիան որոշել է վերականգնել Իսրայելի հետ դիվանագիտական կապը, Իցհակ Հերցոգն արձագանքել է