Թուրքիայում առաջին անգամ ազգությամբ հային վարչական շրջանի ղեկավար են նշանակել

Թուրքիա
Նշանակման համար հիմք են դարձել Աջարի հանձնած քննության և հարցազրույցի բարձր արդյունքները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի – Sputnik․ Ազգությամբ հայ 27-ամյա Բերք Աջարը նշանակվել է Թուրքիայի Դենիզլի նահանգի Բաբադաղ վարչական շրջանի ղեկավար։ Տեղեկությունը հայտնում է ermenihaber.am-ը՝ հղում անելով թուրքական «Aynahaber» լրատվամիջոցին։
Նշանակումն արվել է՝ հաշվի առնելով դեռ նախորդ տարի Աջարի հանձնած քննության և հարցազրույցի լավ արդյունքները։
«Առաջիկա օրերին սպասվում է Բերք Աջարի այցը Բաբադաղ։ Հաշված օրեր են մնացել պաշտոնի ստանձնմանը»,- գրում է լրատվամիջոցը։
Նշվում է, որ պաշտոնավարելու դեպքում Աջարը կլինի առաջին հայը, որ հանրապետական Թուրքիայի պատմության ընթացքում նման պաշտոն կզբաղեցնի ։
Բերք Աջարը ծնվել է Ստամբուլում, ավարտել Սահակյան-Նունյան դպրոցը և «Լույս» վարժարանը։ Սովորել է «Բիլգի» համալսարանի իրավագիտության ֆակուլտետում, աշխատել Շիշլիի փաստաբանական գրասենյակում։
Թուրքիան Ուկրաինայից ցորենի ներկրման հարցում առաջատարն է