Ծանրամարտիկ Էմմա Պողոսյանը Եվրոպայի չեմպիոն դարձավ

Էմմա Պողոսյան
16-ամյա Էմմա Պողոսյանը երկամարտի արդյունքում 206 կգ բարձրացրեց։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի – Sputnik․ Լեհաստանում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի պատանիների և մինչև 15 տարեկանների առաջնությունում Հայաստանը ներկայացնող 81 կգ քաշային Էմմա Պողոսյանը ոսկե մեդալ նվաճեց։ Մեր մարզուհին երկամարտի արդյունքում բարձրացրեց 206 կգ։
16-ամյա Էմմա Պողոսյանը պոկում վարժությունում բարձրացրեց 91 կգ՝ վաստակելով նաև փոքր արծաթե մեդալ: Հրում վարժությունում 115 կգ արդյունքով նա նվաճեց փոքր ոսկե մեդալ:
Չեմպիոն պատրաստելու համար մեդալով պարգևատրվեց նաև կանանց հավաքականի մարզիչ Արտաշես Ներսիսյանը։
Հիշեցնենք, որ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոններ են դարձել նաև Սերյոժա Բարսեղյանը, Միքայել Չոլակյանն ու Ալեքսանդրա Գրիգորյանը, որը Եվրոպայի ռեկորդ է սահմանել: Ժորա Գրիգորյանը դարձել է արծաթե մեդալակիր:
Ծանրամարտի Եվրոպայի պատանիների և մինչև 15 տարեկանների առաջնությունն անցկացվում է Լեհաստանի Ռաշին ավանում օգոստոսի 10-17-ը։