«Սուրմալուում» տեղի ունեցած պայթյունի գործով 50-ից ավելի քաղաքացի է հարցաքննվել

Հարցաքննվել են ինչպես տուժողները, այնպես էլ կրպակների սեփականատերերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի – Sputnik. «Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթյունի գործով արդեն իսկ 50-ից ավելի քաղաքացի է հարցաքննվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին քննչական կոմիտեի մամուլի բաժնից։
Առևտրի կենտրոնի սեփականատերը դեռ չի հարցաքննվել։
Հիշեցնենք` «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել օգոստոսի 14-ին՝ մոտավորապես 13։23-ին։ Երևան քաղաքի ԲԿ-ներ էին դիմել 60 քաղաքացիներ, որոնցից 5-ը շարունակում են բուժում ստանալ, իսկ մյուսները, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել։
Այս պահին հայտնի է, որ 16 մարդ մահացել է, դեռևս 2 մարդ որոնվում է։