«Սուրմալուում» պայթյունից ավերված շենքի հարակից տարածքը լիովին մաքրվել է. ԱԻՆ

«Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունից ավերված շենքը
Փրկարարները շարունակում են որոնողական աշխատանքները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի – Sputnik. «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունից ավերված եռահարկ շենքի հարակից տարածքն այս պահին ամբողջությամբ մաքրված է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի խոսնակ Հայկ Կոստանյանը։
«Այժմ աշխատանքներ են տարվում բուն պայթյունի հատվածում»,– ֆեյսբուքյան իր էջում գրել է նա։
Շարունակվում են որոնողական աշխատանքները։
Հիշեցնենք` «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել օգոստոսի 14-ին՝ մոտավորապես 13։23-ին։
Այս պահին հայտնի է, որ 16 մարդ է մահացել, 2 քաղաքացու դեռ որոնում են։
Բոլորս էլ դժվարին օրեր ենք ապրում. «Սուրմալուի» տնօրինությունը ցավակցական ուղերձ է հղել