«Սուրմալուում» պայթյունի դեպքով հարուցված քրեական վարույթով մեղադրյալ չկա

«Սուրմալուն» պայթյունից հետո
Քրեական վարույթի շրջանակում մի շարք անձինք են հարցաքննվել` ինչպես տուժողները, այնպես էլ տաղավարների սեփականատերերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի – Sputnik. «Սուրմալու» տոնավաճառի պայթյունի դեպքով հարուցված քրեական վարույթով դեռևս որպես մեղադրյալ ներգրավված անձ չկա։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին դատախազության լրատվության վարչությունից։

Քրեական վարույթը քննում է Երևանի դատախազությունը։ Հավելենք, որ «Հրապարակ» թերթն այսօր գրել է, թե «Սուրմալուի» դեպքով արդեն կա մեղադրյալ` տոնավաճառի աշխատակիցներից մեկը, որի ինքնությունը դեռ չեն բացահայտում։

Հիշեցնենք` երեկ քննչական կոմիտեի լրատվական բաժնից Sputnik Արմենիային հայտնել են, որ հարցաքննվել է 2 տասնյակից ավելի մարդ, իսկ տոնավաճառի սեփականատեր Ռազմիկ Զախարյանը դեռ չի հարցաքննվել։
«Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել օգոստոսի 14-ին՝ մոտավորապես 13։23-ին։ Երևան քաղաքի ԲԿ-ներ են դիմել 60 քաղաքացիներ, որոնցից 7-ը շարունակում են բուժում ստանալ, իսկ մյուսները, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել։
Այս պահին հայտնի է, որ 16 մարդ մահացել է, դեռևս 2 մարդ որոնվում է։