«Սուրմալուի» պայթյունից տուժած քաղաքացիներից 4-ը դեռ հիվանդանոցում են

Հիվանդանոց
Արտակարգ իրավիճակների նախարարության տվյալով՝ մայրաքաղաքի տարբեր բուժկենտրոններ է դիմել ընդհանուր 62 անձ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի – Sputnik․ Ժամը 16։00-ի դրությամբ Երևանի բուժկենտրոններում շարունակում է բուժում ստանալ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժած 4 քաղաքացի։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։

«Երևան քաղաքի ԲԿ-ներ է դիմել 62 քաղաքացի, որոնցից 4-ը շարունակում է բուժում ստանալ, իսկ մնացածը, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել»,- նշված է հաղորդագրությունում։

Նշենք, որ առավոտյան 10։00-ի դրությամբ մայրաքաղաքի բուժկենտրոններում բուժում էր ստանում «Սուրմալուի» պայթյունից տուժած 5 քաղաքացի։
Հիշեցնենք` «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել օգոստոսի 14-ին՝ մոտավորապես 13։23-ին։
Այս պահին հայտնի է, որ 16 մարդ մահացել է, դեռևս 2 մարդ որոնվում է։
«Սուրմալուում» տեղի ունեցած պայթյունի գործով 50-ից ավելի քաղաքացի է հարցաքննվել