«Սիմֆոնիկ Երևան» միջազգային երաժշտական փառատոնի համերգները չեղարկվել են

Սիմֆոնիկ համերգ. Արխիվային լուսանկար
Փառատոնի շրջանակում պետք է 14 համերգ տեղի ունենար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ,17 օգոստոսի – Sputnik. «Սիմֆոնիկ Երևան» միջազգային երաժշտական փառատոնի համերգները չեղարկվել են։ Տեղեկությունը հրապարակված է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի «Ֆեյսբուքի» էջում։

«Տեղեկացնում ենք, որ «Սիմֆոնիկ Երևան» միջազգային երաժշտական փառատոնի օգոստոսի 17-ի և 18-ի համերգները չեղարկվել են: Ցավակցում ենք «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների հարազատներին, վիրավորներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում»,- ասված է հաղորդագրությունում։

«Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել օգոստոսի 14-ին՝ մոտավորապես 13։23-ին։ Երևան քաղաքի ԲԿ-ներ էին դիմել 60 քաղաքացիներ, որոնցից 5-ը շարունակում են բուժում ստանալ, իսկ մյուսները, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել։
Այս պահին հայտնի է, որ 16 մարդ մահացել է, դեռևս 2 մարդ որոնվում է։