ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի – Sputnik. Նորվեգիայի թագավորական գվարդիան 30 հոգու աշխատանքից ազատել է թմրանյութերի օգտագործման պատճառով։ Այս մասին հայտնում է NRK ռադիոկայանը` հղում անելով Նորվեգիայի ԶՈւ-ին։
Անանուն աղբյուրը Նորվեգիայի ԶՈւ-ին տեղեկացրել է այն մասին, որ այս ամռանն ավելի վաղ թագավորական գվարդիայի 5 զինծառայողներ թմրանյութեր են օգտագործել արձակուրդում գտնվելու ժամանակ։ Նրանք ընդունել են մեղքը, իսկ ավելի ուշ ևս 25 գվարդիական խոստովանել է, որ թմրանյութ է օգտագործել ժամկետային ծառայության անցնելուց հետո։ Նրանց բոլորին կազատեն ծառայությունից և կզորացրեն։
Նորվեգիայի ԶՈւ-ի ներկայացուցիչ Բրագե Սթայնսոն Վիիկ-Հանսենը հայտարարել է, որ ներկա պահին հիմքեր չկան գվարդիայի մյուս ծառայողներին կասկածելու արգելված նյութերի օգտագործման մեջ, սակայն զինծառայողների շրջանում թմրանյութերի օգտագործման դեմ պայքարը տարվում է մշտապես։
Նորվեգիայի թագավորական գվարդիան Նորվեգիայի ԶՈւ-ի շարքերում զինվորական խմբավորում է։ Այն ենթարկվում է անձամբ Հարալդ V թագավորին և ապահովում թագավորական պալատի և թագավորական նստավայրի անվտանգությունը։