Լատվիայում գումար են հավաքում Ուկրաինայի համար թուրքական ԱԹՍ ձեռք բերելու նպատակով

2021 թվականի վերջից Ուկրաինայում սկսվել է ԱԹՍ-ների սեփական արտադրությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի – Sputnik․ Լատվիայում գումար են հավաքում Ուկրաինայի համար թուրքական «Բայրաքթար» ԱԹՍ-ներ ձեռք բերելու նպատակով։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս հայտարարությունն արել է Լատվիայի արտգործնախարար Էդգարս Ռինկևիչը։
«Ինձ հայտնի է, որ կան լատիշներ, որոնք ֆինանսական միջոցներ են հավաքում Ուկրաինայի համար «Բայրաքթար» անօդաչուներ գնելու համար»,- ասել է նա:
Թուրքիան երբեք «Բայրաքթար» չի վաճառի Ռուսաստանին․ ընկերության տնօրեն
Նշենք, որ 2018-2020 թվականներին Ուկրաինան թուրքական «Բայրաքթար» հարվածային ԱԹՍ-ներ ներմուծեց, իսկ 2021 թվականի վերջից արդեն սեփական արտադրություն սկսեց, սակայն մանրամասները հայտնի չեն։
Հիշեցնենք` «Բայրաքթարները» լայն ճանաչում ձեռք բերեցին 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում։
Ուկրաինայում կսկսեն «Բայրաքթարի» պատկերով տարազ վաճառել