ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի – Sputnik․ Իրանի տեղեկատվության, հետախուզության նախարարությունն այսօր ձերբակալել է Մերձավոր Արևելքի ամենավտանգավոր ահաբեկիչներից մեկին։ Տեղեկությունը հայտնում է իրանական «Tasnim» գործակալությունը՝ հղում անելով նախարարությանը։
««Գոմնամ» հատուկ նշանակության զորքերի ծառայողների ջանքերով ձերբակալվել և կալանավորվել է ամենավտանգավոր ահաբեկիչներից մեկը, որն անդրսահմանային ահաբեկչական գործողություններ էր իրականացնում»,- գրել է գործակալությունը։
Ահաբեկչի անունը չի նշվում։
Ըստ հաղորդագրության` նա մի շարք ահաբեկչական գործողություններ է իրականացրել Մերձավոր Արևելքի չորս երկրներում, իսկ Սիրիայում պատերազմի ընթացքում դարձել է ահաբեկչական խմբավորումներից մեկի անդամ: Իրանական հետախուզության տվյալներով՝ գտնվելով խմբավորման կազմում, տղամարդն ահաբեկչական գործողություններ է իրականացրել Հալեպում, Համայում և Իդլիբում: