ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի – Sputnik. Թեհրանն ամեն ջանք կգործադրի արևմտյան երկրներում գտնվող շուրջ 4 հազար իրանցու ազատելու համար։ Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով իրանական ԶԼՄ–ներին, այս հայտարարությունն արել է մարդու իրավունքների հարցերով Իրանի բարձրագույն խորհրդի գլխավոր քարտուղար Քազեմ Ղարիբ Աբադին։
«Արևմուտքի երկրների բնակիչները մարդու իրավունքները որպես պատրվակ են օգտագործել Իրանի վրա ճնշում գործադրելու համար։ Այժմ 4 հազար իրանցի է բանտարկված այլ երկրներում», – ասել է նա։
Նա նաև նշել է, որ երկրի մարդու իրավունքների հարցերով շտաբի առաջնահերթություններից մեկը Իրանի` արտերկրում գտնվող քաղաքացիներին աջակցելն է։