ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի – Sputnik. Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունի կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
«Ձեզ և ողջ հայ ժողովրդին իմ անկեղծ ցավակցություններն եմ հայտնում Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ, ինչը հանգեցրել է բազմաթիվ զոհերի»,–ասվում է ուղերձում։
Տոկաևն իր կարեկցանքի խոսքերն է փոխանցել զոհերի հարազատներին և վիրավորներին:
Հիշեցնենք` «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել օգոստոսի 14-ին՝ մոտավորապես 13։23-ին։ Երևան քաղաքի ԲԿ-ներ էին դիմել 60 քաղաքացիներ, որոնցից 5-ը շարունակում են բուժում ստանալ, իսկ մյուսները, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել։
Այս պահին հայտնի է, որ 16 մարդ մահացել է, դեռևս 2 մարդ որոնվում է։