Հայաստանում և Արցախում սգո օր է. պետական կառույցներում ՀՀ դրոշը խոնարհված է

ՀՀ կառավարության շենքի աշտարակին ամրացված եռագույը խոնարհված է` ի հիշատակ «Սուրմալուի» զոհերի
«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացել է 16 մարդ, այս պահին 2 անձի որոնում են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի – Sputnik. Հայաստանի Հանրապետությունում այսօր` օգոստոսի 17-ին, և վաղը` օգոստոսի 18-ին, սգո օրեր են։
Համապատասխան որոշումն ընդունել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երեկ` օգոստոսի 16-ին։
ՀՀ Սահմանադրական դատարանի շենքի առջև եռագույնը խոնարհված է` ի հիշատակ «Սուրմալուի» զոհերի։
Սգո օրերը հայտարարված են «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունի հետևանքով մահացածների հիշատակին։
Սգո օրերի ժամանակ հանրապետությունում խոնարհվում է պետական դրոշը, հետաձգվում են համերգներն ու ուրախ միջոցառումները, հայտարարվում է լռության րոպե։
ՀՀ նախագահահի նստավայրի առջև ամրացված եռագույը խոնարհված է` ի հիշատակ «Սուրմալուի» զոհերի։
Հիշեցնենք՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել օգոստոսի 14-ին՝ մոտավորապես 13։23-ին։ Երևան քաղաքի ԲԿ-ներ են դիմել 60 քաղաքացիներ, որոնցից 7-ը շարունակում են բուժում ստանալ, իսկ մյուսները, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել։
ՀՀ ԱԺ-ի շենքխ առջև ամրացված եռագույը խոնարհված է` ի հիշատակ «Սուրմալուի» զոհերի։
Այս պահին հայտնի է, որ 16 մարդ մահացել է, դեռևս 2 մարդ որոնվում է։
ՀՀ ԱԳՆ-ի շենքի գլխին ամրացված եռագույը խոնարհված է` ի հիշատակ «Սուրմալուի» զոհերի։