Հայ մարզիկ-զինծառայողները Պետերբուրգից 6 մեդալով են վերադարձել

Հայաստանի հավաքականը Համաշխարհային կադետական խաղերում զբաղեցրել է երրորդ տեղը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի – Sputnik. Հայաստանի մարզիկ-զինծառայողները Համաշխարհային կադետական խաղերին գերազանց ելույթներ են ունեցել՝ նվաճելով 4 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
Բանակայինների համաշխարհային խաղերի հաղթողներ են դարձել Գոռ Բեգլարյանը (աթլետիկա, հեռացատկ), Ռազմիկ Մկրտչյանը (աթլետիկա, 200 մ վազք), Երվանդ Մկրտչյանը (աթլետիկա, 1500 մ վազք), Արթուր Բարսեղյանը (լող, բաթերֆլայ ոճ):
Հայ մարզիկ-զինծառայողները Պետերբուգ
Երվանդ Մկրտչյանը (աթլետիկա, 1500 մ վազք), 3:51,74 ցուցանիշով, սահմանել է խաղերի ռեկորդ:
Հիշեցնենք, որ Համաշխարհային կադետական խաղերը տեղի են ունեցել oգոստոսի 4-ից 12-ը Սանկտ Պետերբուրգում` Ռազմական սպորտի միջազգային խորհրդի (CISM) հովանու ներքո։
Հայ բռնցքամարտիկը նոկաուտով հաղթեց թուրք մարզիկին ու մեդալ ապահովեց
Երրորդ կուրսանտական խաղերին մասնակցել է 576 մարզիկ 20 երկրից: Ծրագրում ներառված էր յոթ մարզաձև՝ ռազմական հնգամարտ, աթլետիկա, կողմնորոշում տեղանքում, հրաձգություն, վոլեյբոլ, լող, ամառային բիաթլոն: Ընդհանուր հաշվարկով առաջինն էր ՌԴ, երկրորդը՝ Բելառուսի թիմը, երրորդ տեղը զբաղեցրել է Հայաստանի հավաքականը: