Ղրիմում ջախջախել են «Հիզբ ութ Թահրիրի» բջիջը, որը համակարգվում էր Ուկրաինայից․ ՌԴ ԱԴԾ

Առգրավվել են Ռուսաստանում արգելված քարոզչական նյութեր, կապի միջոցներ և տեղեկատվության էլեկտրոնային կրիչները:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի – Sputnik. Ջանկոյում և Յալթայում ոչնչացվել է Ռուսաստանում արգելված «Հիզբ ութ Թահրիր ալ Իսլամի» ահաբեկչական խմբավորման գաղտնի գործող բջիջը, որը համակարգվում էր Ուկրաինայից։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԴԾ-ի տարածած հաղորդագրության մեջ:
ՌԴ ԱԴԾ-ն հերթական ահաբեկչությունն է կանխել. տեսանյութ
Ուժայինների տվյալներով՝ Ուկրաինայից ահաբեկչական կազմակերպության էմիսարների համակարգմամբ` ձերբակալվածները «Ռուսաստանում ահաբեկչական գաղափարախոսություն տարածելու նպատակասլաց աշխատանք» են վարել, ինչպես նաև իրենց շարքերն են հավաքագրել տեղի մահմեդականներին:
Ձերբակալվածների տներից առգրավվել են Ռուսաստանում արգելված «Հիզբ ութ Թահրիր ալ Իսլամիի» քարոզչական նյութեր, կապի միջոցներ և տեղեկատվության էլեկտրոնային կրիչներ: Հարուցվել են քրեական գործեր։
«Իսլամական ազատագրման կուսակցությունը» («Հիզբ ութ Թահրիր ալ Իսլամի») աշխարհի մի շարք երկրներում ճանաչվել է ահաբեկչական, Ռուսաստանում նրա գործունեությունն արգելված է ՌԴ գերագույն դատարանի 2003 թվականի որոշմամբ:
ՌԴ ԱԴԾ-ն ահաբեկչություն է կանխել Վոլգոգրադի մարզի նավթագազային համալիրի օբյեկտում
Կազմակերպության նպատակն է ոչ մահմեդական կառավարությունների վերացումն ու համաշխարհային մասշտաբով Իսլամական կառավարման հաստատումը՝ «համաշխարհային իսլամական խալիֆայության» ստեղծման միջոցով։ «Հիզբ ութ Թահրիր ալ Իսլամիի» անդամներին պարբերաբար ձերբակալում են Ռուսաստանի տարբեր շրջաններում, առավելապես Կենտրոնական Ռուսաստանի, Պովոլժիեի և Սիբիրի խոշոր քաղաքներում, ինչպես նաև Ղրիմում: