Ֆրանսիան ցավակցել է Հայաստանին «Սուրմալուի» ողբերգության կապակցությամբ

Ֆրանսիայի ԱԳՆ
Բարեկամ երկիրն ընդգծել է փրկարարների անձնվիրությունը, որոնք շարունակում են անհետ կորածների որոնումները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի – Sputnik․ «Սուրմալուի» ողբերգության կապակցությամբ ցավակցություն է հայտնել նաև Ֆրանսիան։
«Ֆրանսիան իր զորակցությունն է հայտնում Հայաստանին օգոստոսի 14-ին Երևանի առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից հետո հայտարարված ազգային սգո առաջին օրը»,- նշված է Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչության տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ։
Ֆրանսիան ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին, շուտափույթ ապաքինում մաղթել վիրավորներին:
ԱԳՆ հաղորդագրության մեջ հատուկ ընդգծվում է փրկարարների անձնվիրությունը, որոնք շարունակում են անհետ կորածների որոնումները։
Հիշեցնենք` «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել օգոստոսի 14-ին՝ մոտավորապես 13։23-ին։
Այս պահին հայտնի է, որ 16 մարդ է մահացել, 2 քաղաքացու դեռ որոնում են։
Բոլորս էլ դժվարին օրեր ենք ապրում. «Սուրմալուի» տնօրինությունը ցավակցական ուղերձ է հղել