Երևանի Ծարավ աղբյուրի փողոցի տներից մեկում 21-ամյա աղջկա դի են հայտնաբերել

Քրեագետներ
Հարուցվել է վարույթ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի – Sputnik․ Այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ժամը 21:30-ի սահմաններում ոստիկանությունն ահազանգ է ստացել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Ծարավ աղբյուրի փողոցի հասցեներից մեկը, որտեղ երիտասարդ աղջկա դի է հայտնաբերվել:
Դեպքի վայր ժամանած ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նշված հասցեի բնակիչ 21-ամյա Մ. Ս.-ն էր։

Նախնական տեղեկություններով՝ նա պարանով կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել ձեղնահարկում։

Կայքը գրում է, որ աղջիկը սովորում էր երևանյան բուհերից մեկում։ Փաստի առթիվ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ: Դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել դեպքի հանգամանքները պարզելու համար։ Տեղում աշխատում է նաև ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանը:
«Նուբարաշեն» ՔԿՀ–ում երիտասարդ կալանավորի դի է հայտնաբերվել