Երևանի Պռոշյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում ավտոմեքենա է այրվել

Այրվող ավտոմեքենա
Հրշեջները կարճ ժամանակում մարել են հրդեհը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի – Sputnik. Երևանի Պռոշյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում «Ford Transit» մակնիշի ավտոմեքենա է այրվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Հրշեջները մեկուսացնում են հրդեհը
Ըստ հաղորդագրության` Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ահազանգը ստացել է ժամը 18։43-ին։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։53-ին, մարվել՝ 18։57-ին։ Այրվել են ավտոմեքենայի շարժիչի հատվածը և սրահը։
Հրշեջները կարճ ժամանակում մարել են հրդեհը
Վայոց Ձորում գազատար ավտոմեքենայի հրդեհից այրվել է 1000 քմ խաղողի այգի և 1 հա խոտածածկույթ