ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի – Sputnik. ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հրամանով Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոս է նշանակվել, տեղականում ենք ԱԳ նախարարության կայքից։ Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոս է նշանակվել Լևոն Մինասյանը։
Նշենք, որ օգոստոսի 9-ին հայտնի դարձավ, որ Լևոն Մինասյանն ազատվել է պետական արարողակարգի ծառայության պետի պաշտոնից։
Նա այդ պաշտոնին էր նշանակվել 2018 թվականի հունիսի 25–ին։ Հավելենք, որ Մինասյանը մասնագիտությամբ արաբագետ է։