Դոնեցկի երեք շրջաններ հրետակոծվել են ուկրաինական զորքերի կողմից. քաղաքապետ

Դոնեցկ. Արխիվային լուսանկար
Դոնեցկի քաղաքապետը հայտնել է քաղաքի երեք շրջանների հրետակոծման մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի – Sputnik. Ուկրաինական զորքերը հրետակոծում են Դոնեցկի միանգամից երեք շրջանները՝ Լենինի, Կույբիշևի և Կիրովի։ Տեղեկությունն իր Telegram-ալիքում հայտնել է քաղաքապետ Ալեքսեյ Կուլեմզինը։
«Ըստ ականատեսների՝ նկատվում են հակառակորդի արկերի թռիչքներ Լենինի շրջանի «Կամազ կենտրոնի» մոտակայքում, Կրասնի Պախար ավանում (Կույբիշևի շրջան), «Լիդիևկա» (Կիրովի շրջան) հանքահորում», - գրել է նա:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 174-րդ օրը։