Բոլորս էլ դժվարին օրեր ենք ապրում. «Սուրմալուի» տնօրինությունը ցավակցական ուղերձ է հղել

«Սուրմալուն» պայթյունից հետո
«Սուրմալու» առևտրի կենտրոնի տնօրինությունը դեպքից 4 օր անց ցավակցություն է հայտնել և շուտափույթ ապաքինում է մաղթել տուժածներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի – Sputnik. «Սուրմալու» առևտրի կենտրոնի տնօրինությունն ու ողջ անձնակազմը խորապես ցավակցում են առևտրի կենտրոնի տարածքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների հարազատներին, ֆեյսբուքյան էջում նման հայտարարությամբ է հանդես եկել առևտրի կենտրոնը։
«Ցավով պետք է ընդունենք, որ իսկապես ողբերգություն է տեղի ունեցել, որի հանդեպ անտարբեր չի մնացել և ոչ մի գիտակից քաղաքացի: Բոլորս էլ դժվարին օրեր ենք ապրում և պարտավոր ենք հաղթահարել այս վիշտը՝ նեցուկ դառնալով մեկս մյուսին, աջակցենք և հնարավոր ամեն բան անենք, որ գոնե մի փոքր սփոփենք անմեղ զոհերի հարազատներին և տուժած հայրենակիցներին»,–ասված է հաղորդագրության մեջ։
Առևտրի կենտրոնը շուտափույթ ապաքինում է մաղթում տուժածներին։
Հիշեցնենք` «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել օգոստոսի 14-ին՝ մոտավորապես 13։23-ին։
Այս պահին հայտնի է, որ 16 մարդ մահացել է, դեռևս 2 մարդ որոնվում է։