Ասուլիս. «Ի՞նչ անակնկալներ է պատրաստել «Ծիրանի ծառը» կինոսիրողների համար»

Օգոստոսի 18-ին, ժամը 12:00-ին, Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում տեղի կունենա ասուլիս ՝ նվիրված «Ծիրանի ծառ» վավերագրական ֆիլմերի 8-րդ միջազգային փառատոնին:
Sputnik
Ի՞նչ պրեմիերաներ են սպասվում այս անգամ։ Ո՞ր երկրների կինեմատոգրաֆիստներն են մասնակցելու փառատոնին: Այս և այլ հարցերին կպատասխանեն «Ծիրանի ծառ» կինոփառատոնի տնօրեն Գարեգին Զաքոյանը և կինոփառատոնի ծրագրերի տնօրեն Արթուր Վարդիկյանը:
«Ծիրանի ծառ» կինոփառատոնն ավանդաբար անցկացվում է Հայաստանի Արագածոտնի մարզի Ուջան գյուղում: Այս տարի այն կանցկացվի օգոստոսի 21-28-ը։ Փառատոնի նախաձեռնողն է «Ֆիլմադարան» կինոմշակույթի զարգացման հասարակական կազմակերպությունը: Փառատոնի ծրագրում ընդգրկված է 29 վավերագրական ֆիլմ՝ շուրջ 20 երկրից՝ ներառյալ Հայաստանից, Իրանից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Իտալիայից, Սերբիայից, Շվեդիայից, Վիետնամից, Ֆրանսիայից և այլն։
Ասուլիսը կհեռարձակվի նաև VK-ում(https://vk.com/sputnikarm) և Rutube-ում(https://rutube.ru/channel/24629519/):
Հարցերը կարող եք ուղարկել նաև v.aloyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեին, ինչպես նաև կարող եք գրել @Vardan_Aloyan Telegram ալիքով:
Հեռ.` +374(98)180-626, +374(91)42-12-35։
Հասցե՝ ք. Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես-կենտրոնի շենք, 4-րդ հարկ։