Արարատյան թեմի բոլոր եկեղեցիներում հոգեհանգստյան կարգ կկատարվի

Մոմեր
Հավատավորները կարող են միանալ ընդհանրական աղոթքին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի – Sputnik․ Օգոստոսի 18-ին Արարատյան թեմի բոլոր եկեղեցիներում հոգեհանգստյան կարգ կկատարվի «Սուրմալուի» պայթյունի անմեղ զոհերի հոգիների համար։ Տեղեկությունը հայտնում է Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժինը։
«Օգոստոսի 18-ին՝ ժամը 12-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի տնօրինությամբ թեմի բոլոր եկեղեցիներում կկատարվի հոգեհանգստյան կարգ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների հոգիների համար»,- նշված է հաղորդագրության մեջ։
Արարատյան թեմը կոչ է անում միանալ ընդհանրական աղոթքին։
Հիշեցնենք` «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել օգոստոսի 14-ին՝ մոտավորապես 13։23-ին։
Այս պահին հայտնի է, որ 16 մարդ մահացել է, դեռևս 2 մարդ որոնվում է։
Դադարեցնել գործունեությունը, և վերջ. ԱԻ փոխնախարարը` «Սուրմալուից» քաղած դասերի մասին