ԱՄՆ ներխուժումից ի վեր Աֆղանստանը դարձել էր խոշորագույն նարկոլաբորատորիա. ՌԴ ԱԳՆ

Աֆղանստանի սահման. Արխիվային լուսանկար
2021 թվականի օգոստոսի լույս 31-ի գիշերն ամերիկացի զինվորականները լքեցին Քաբուլի օդանավակայանը՝ վերջ դնելով Աֆղանստանում ԱՄՆ-ի և կոալիցիայի գրեթե 20-ամյա ռազմական ներկայությանը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի – Sputnik. ԱՄՆ ռազմական ներկայության ընթացքում Աֆղանստանը դարձել էր խոշորագույն «մետամֆետամինային լաբորատորիան», ՌԻԱ Նովոստիին հայտնել է ՌԴ ԱԳՆ նոր մարտահրավերների և սպառնալիքների դեպարտամենտի տնօրեն Վլադիմիր Տարաբրինը:
«Այդ երկրում ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի գծով նրա դաշնակիցների քսանամյա ներկայության ընթացքում Աֆղանստանը վերածվել էր նարկոպետության. օփիատների ապօրինի արտադրության ծավալը, 2001 թվականի մակարդակի համեմատ, աճել էր գրեթե 40 անգամ»,-ասել է Տարաբրինը:
2021 թվականի օգոստոսի սկզբին թալիբները («Թալիբան» շարժում*) ակտիվացրին հարձակումն Աֆղանստանի կառավարական ուժերի վրա, օգոստոսի 15-ին մտան Քաբուլ և հաջորդ օրը հայտարարեցին, որ պատերազմն ավարտված է: Մինչև օգոստոսի վերջ Քաբուլի օդանավակայանից, որն ամերիկացի զինվորականների պահպանության տակ էր, Արևմուտքի երկրների քաղաքացիների և նրանց հետ համագործակցող աֆղանցիների զանգվածային տարհանում էր ընթանում:
Օգոստոսի լույս 31-ի գիշերն ամերիկացի զինվորականները լքեցին Քաբուլի օդանավակայանը՝ վերջ դնելով Աֆղանստանում ԱՄՆ-ի և կոալիցիայի գրեթե 20-ամյա ռազմական ներկայությանը: Սեպտեմբերի սկզբին հայտարարվեց Աֆղանստանի ժամանակավոր կառավարության կազմը, որը գլխավորեց Մոհամադ Հասան Ախունդը:
*Կազմակերպությունը ՄԱԿ-ի պատժամիջոցների տակ է՝ ահաբեկչական գործունեության համար: