«Այսօր ես միանում եմ բոլոր հայերին»․ Շառլ Միշելը ցավակցել է հայ ժողովրդին

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշել
Եվրոպական խորհրդի նախագահը վշտակցել է մահացածների ընտանիքներին, շուտափույթ ապաքինում մաղթել տուժածներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի – Sputnik․ «Սուրմալուի» ողբերգության կապակցությամբ ցավակցություն է հայտնել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։
«Այսօր ես միանում եմ բոլոր հայերին, որոնք սգում են «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական պայթյունի հետևանքով մահացածների համար»,- Twitter–ի իր միկրոբլոգում գրել է Միշելը։
Նա ցավակցել է հարազատների կորցրած ընտանիքներին, շուտափույթ ապաքինում մաղթել բոլոր տուժածներին:
Հիշեցնենք` «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել օգոստոսի 14-ին՝ մոտավորապես 13։23-ին։ Երևան քաղաքի ԲԿ-ներ էին դիմել 60 քաղաքացիներ, որոնցից 5-ը շարունակում են բուժում ստանալ, իսկ մյուսները, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել։
Այս պահին հայտնի է, որ 16 մարդ մահացել է, դեռևս 2 մարդ որոնվում է։
«Սուրմալուում» տեղի ունեցած պայթյունի գործով 50-ից ավելի քաղաքացի է հարցաքննվել