Ադրբեջանի ՄԻՊ-ի ներկայացուցիչներն այցելել են հայ գերիներին

Ադրբեջանի ՄԻՊ-ի ներկայացուցիչներն այցելել են հայ գերիներին
Պաշտպանի գրասենյակից վստահեցրել են, թե գերիների հետ վարվում են միջազգային իրավունքի նորմերին համապատասխան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի – Sputnik. Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատար Սաբինա Ալիևայի հանձնարարությամբ խոշտանգումների կանխարգելման ազգային խմբի անդամներն այցելել են հայ գերիներին։ Տեղեկությունը հայտնում են տեղական ԶԼՄ-ները` հղում անելով մարդու իրավունքների պաշտպանի մամուլի ծառայությունը:
Նշվում է, որ այցի նպատակը եղել է գերիների պահման պայմաններին, նրանց հանդեպ վերաբերմունքին, նրանց իրավունքների ապահովմանը ծանոթանալը։
Այցի ընթացքում, որին մասնակցել է նաև խոշտանգումների կանխարգելման ազգային խմբի անդամ-բժիշկը, հանդիպումներ են եղել նաև Ադրբեջանում դատապարտված ՀՀ քաղաքացիների հետ:
Ամուսնու զոհվելուց հետո ծածուկ կերակրում էր գերուն. 116 բժիշկների մասին՝ մեկ գրքում
«Գաղտնի զրույցների ընթացքում պարզվել է, որ յուրաքանչյուր դատապարտյալի համար ապահովվում է հեռախոսային կապը, նամակագրությունը, ընտանիքի անդամների հետ շփումները, տեղեկատվության հասանելիության հնարավորությունները (հեռուստատեսություն, հրատարակություններ), բժշկական սպասարկումը։ Պահման պայմանների և իրենց հանդեպ վերաբերմունքի հետ կապված բողոքներ չեն եղել»,–ասված է հաղորդագրության մեջ:
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից վստահեցրել են, թե գերիների հետ վարվում են միջազգային իրավունքի նորմերին համապատասխան, ապահովվում են գերիների իրավունքները, այդ թվում՝ անհրաժեշտ բժշկական և հոգեբանական ծառայությունները:
Ե՞րբ է Կարմիր խաչը վերջին անգամ այցելել Ադրբեջանում պահվող հայ գերիներին
Հիշեցնենք, որ Բաքուն հաստատում է 38 հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց առկայությունը: Պաշտոնական Երևանը պնդում է, որ այդ թիվն ավելի մեծ է: Իրավապաշտպանների տվյալներով՝ ադրբեջանական գերության մեջ է գտնվում ևս 80 մարդ։