«Զրուցել եմ, լսել դեպքի ցավալի մանրամասները». Ավանեսյանն այցելել է պայթյունից տուժածներին

Անահիտ Ավանեսյան
Անահիտ Ավանեսյանը վստահեցնում է` բժիշկների արհեստավարժ թիմն ամեն բան անում է, որ տուժածները շուտափույթ առողջանան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի – Sputnik. ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այցելել է «Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթյունի հետևանքով հոսպիտալացված քաղաքացիներին։ Նա գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում։
«Այցելել եմ բժշկական կենտրոններում բուժում ստացող՝ պայթյունի հետևանքով տուժած մեր քաղաքացիներին, զրուցել նրանց հետ, իրենցից լսել դեպքի ցավալի մանրամասները: Բոլորի առողջական վիճակը գնահատվում է բավարար»,– գրել է նախարարը։
Նրա խոսքով` բժիշկների արհեստավարժ թիմն ամեն բան անում է, որ տուժածները շուտափույթ առողջանան և տուն վերադառնան:
Հիշեցնենք, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել օգոստոսի 14-ին՝ մոտավորապես 13։23-ին։ Այս պահի դրությամբ հայտնի է, որ 16 մարդ մահացել է, 3 հոգի որոնվում է։
Երևանի ԲԿ–ներ 3 օրվա ընթացքում դիմել է 62 քաղաքացի, սակայն այժմ ստացիոնար բուժում ստանում է 7 անձ։