ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի – Sputnik. Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով բռնկված հրդեհը 3 օր անց մեկուսացվել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։
«Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։38–ին»,– ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է նաև, որ առևտրի կենտրոնի տարածքում անհետ կորած համարվում է 6 հոգի, մինչ այդ նրանց թիվը 8-ն էր։ Նրանք են`
1․ Գագիկ Կարապետյան
2․ Արտավազդ Հայրապետյան
3․ Վանիկ Ամիրխանյան
4․ Կսենիա Բադալյան (ծնված 1981 թ․)
5․ Մեհրի Թահերի (ԻԻՀ քաղաքացի)
6․ Գեղամ Պետրոսյան (ծնված 1985 թ․)։
Երևանի ԲԿ–ներ 3 օրվա ընթացքում դիմել է 62 քաղաքացի, սակայն այժմ ստացիոնար բուժում ստանում է 7 անձ։
Հիշեցնենք՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել օգոստոսի 14-ին՝ մոտավորապես 13։23-ին։ 16 մարդ մահացել է, դեռևս 6 մարդ որոնվում է։