ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի – Sputnik. Գյումրիում քաղաքային իշխանությունը որոշում է ընդունել հետաձգել օգոստոսի 20-ին նախանշված «Գարեջրի օր» փառատոնը:
Այս մասին «Ֆեյսբուքում» հայտնել է Գյումրիի փոխքաղաքապետ Դավիթ Առուշանյանը։
«Ցավակցություններս եմ հայտնում «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցածի հետևանքով զոհվածների հարազատներին: Բոլոր տուժածներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»,– գրել է Առուշանյանը:
Հիշեցնենք, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել օգոստոսի 14-ին՝ մոտավորապես 13։23-ին։ Այս պահի դրությամբ հայտնի է, որ 16 մարդ մահացել է, 3 հոգի որոնվում է։
Երևանի ԲԿ–ներ 3 օրվա ընթացքում դիմել է 62 քաղաքացի, սակայն այժմ ստացիոնար բուժում ստանում է 7 անձ։