«Սուրմալուի» փլատակներից հղի կնոջ դի են դուրս բերել. նախարար

Փրկարարները «Սուրմալու» առևտրի կենտրոնի փլատակներից մարմին են դուրս բերել
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարը ցավակցել է պայթյունից մահացածների հարազատներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի – Sputnik. «Սուրմալու» առևտրի կենտրոնի փլատակներից հղի կնոջ դի են դուրս բերել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը։
«Ամբողջ գիշեր ոչ մի վայրկյան դադար աշխատանքով փրկարարները հայտնաբերել են ևս 8 դի, ընդհանուր` 15 զոհ, որոնց թվում մեկ մանկահասակ երեխա և հղի կին»,– ֆեյսբուքյան իր էջում գրել է նա:
Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են:
Նախարարը ցավակցել է զոհերի հարազատներին։
Հայաստանում սգո օր կհայտարարվի
Հիշեցնենք՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել օգոստոսի 14-ին՝ մոտավորապես 13։23-ին։ Երևան քաղաքի ԲԿ-ներ են դիմել 60 քաղաքացիներ, որոնցից 12-ը շարունակում են բուժում ստանալ, իսկ մնացած 48-ը, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել։
ԱԻՆ «911» թեժ գծին ստացված զանգերի արդյունքում «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում անհետ կորած կարող են համարվել 18 քաղաքացիներ։
Ենթադրյալ անհետ կորած 6 Իրանի քաղաքացիներից 5-ը Վրաստանում են