«Սուրմալուի» պայթյունից տուժած անձանցից 7-ն են բուժումը շարունակում տարբեր ԲԿ-ներում

Բուժկենտրոն. արխիվային լուսանկար
Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ մյուս հոսպիտալացվածները դուրս են գրվել:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի – Sputnik. «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից տուժած անձանցից 7-ն են բուժում ստանում տարբեր կենտրոններում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
«Նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար»,- ասված է հաղորդագրությունում։
Մյուս հոսպիտալացվածները դուրս են գրվել:
Հայաստանում սգո օր կհայտարարվի
Հիշեցնենք՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել օգոստոսի 14-ին՝ մոտավորապես 13։23-ին։ Վերջին տվյալներով` պայթյունից 16 մարդ է մահացել։ ԱԻՆ «911» թեժ գծին ստացված զանգերի արդյունքում «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում անհետ կորած կարող են համարվել 17 քաղաքացիներ։
Իրանի՝ ենթադրյալ անհետ կորած 6 քաղաքացիներից 5-ը Վրաստանում են