«Սուրմալուի» պայթյունից հետո որոնվող անձանցից մեկը ևս հայտնաբերվել է. նա ողջ է

ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը «Սուրմալու» առևտրի կենտրոնում. Արխիվային լուսանկար
Նախարարը հիշեցրեց, որ պայթյունի վայրում հայտնաբերված 16 մահացածներից 1-ի ինքնությունը դեռ չի հաստատվել, հետևաբար, չի բացառվում, որ նրա ինքնությունը պարզելուց հետո, անհետ կորածների թիվը կնվազի ևս մեկով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի – Sputnik. «Սուրմալու» առևտրի կենտրոնի ողբերգությունից հետո որոնվող անձանց թիվը նվազել է 1–ով։ Այդ մասին լրագրողներին հայտնել է ՀՀ ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը։

«Քաղաքացուն, որին մենք փնտրում էինք, հարազատները կապ են հաստատել և պարզվեց , որ նա վիրահատվել է` բոլորովին այլ պայմաններում։ Հիվանդանոցում է, կապի է դուրս եկել։ Այսպիսով` անհայտ կորածներից մեկ անձ պակասեց»,– հայտնեց Փամբուխչյանը։

Նրա հայտնաբերումից հետո անհայտ է մնում ևս 2 անձի գտնվելու վայրը։
Նախարարը նաև հիշեցրեց, որ պայթյունի վայրում հայտնաբերված 16 մահացածներից 1-ի ինքնությունը դեռ չի հաստատվել, հետևաբար, չի բացառվում, որ նրա ինքնությունը պարզելուց հետո, անհետ կորածների թիվը կնվազի ևս մեկով։
Հիշեցնենք՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել օգոստոսի 14-ին՝ մոտավորապես 13։23-ին։ Երևան քաղաքի ԲԿ-ներ են դիմել 60 քաղաքացիներ, որոնցից 7-ը շարունակում են բուժում ստանալ, իսկ մյուսները, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել։
Այս պահին հայտնի է, որ 16 մարդ մահացել է։