«Սուրմալուի» հրդեհը մարվել է. որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են

«Սուրմալուն» պայթյունից հետո. Արխիվային լուսանկար
Նախորդ օրերին և այսօր հրդեհի վայրում հրշեջները հովացման աշխատանքներ էին իրականացնում, քանի որ տեղում դեռ ծխացող օջախներ կային։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի – Sputnik. Այսօր ժամը 17։49-ի դրությամբ հրշեջներին հաջողվել է մարել «Սուրմալու» առևտրի կենտրոնում արդեն 3-րդ օրը շարունակվող հրդեհը։
ԱԻՆ-ից հայտնում են, որ օգոստոսի 16-ի ժամը 14։38-ին հրդեհը մեկուսացվել է, 17։49-ին` մարվել։
Նախարարությունից նաև հայտնում են, որ հրդեհաշիջման և որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։
Նշենք, որ օգոստոսի 15-16-ին հրդեհի վայրում հրշեջները պարբերաբար իրականացնում էին հովացման աշխատանքներ, քանի որ տեղում մնում էին ծխացող օջախներ, որոնցից նոր հրդեհի բռնկման վտանգ կար։
Հիշեցնենք, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել օգոստոսի 14-ին՝ մոտավորապես 13։23-ին։ Այս պահի դրությամբ հայտնի է, որ 16 մարդ մահացել է, 3 հոգի որոնվում է։
Երևանի ԲԿ-ներ 3 օրվա ընթացքում դիմել է 62 քաղաքացի, սակայն այժմ ստացիոնար բուժում ստանում է 7 անձ։