ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի – Sputnik. «Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթյունի հետևանքով որոնվողների ցանկից հանվել է ՌԴ քաղաքացու անունը` նա ողջ է, տեղեկությունը հայտնում է Հայաստանում ՌԴ դեսպանությունը։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից ՌԴ դեսպանատանը հայտնել են, որ 1959 թ.ծնված ՌԴ քաղաքացի Լյուբա (Լյուբով) Գրիբովան պայթյունի ժամանակ չի եղել «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում: Նա ողջ է։
Երեկ ԱԻՆ-ը հայտնել էր, որ որոնվողների մեջ է նաև մեկ ՌԴ մեկ քաղաքացի, սակայն նրա ազգանունը գրված էր Գլեբովա։
Հիշեցնենք՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել օգոստոսի 14-ին՝ մոտավորապես 13։23-ին։ Երևան քաղաքի ԲԿ-ներ են դիմել 60 քաղաքացիներ, որոնցից 7-ը շարունակում են բուժում ստանալ, իսկ մյուսները, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել։
Այս պահին հայտնի է, որ 16 մարդ մահացել է, դեռևս 8 մարդ որոնվում է։