ՌԴ կառավարական ինքնաթիռը թռիչքից րոպեներ անց վերադարձել է Չիտայի օդանավակայան

Ինքնաթիռ
Ինքնաթիռի անձնակազմին հաջողվել է արտակարգ վայրէջք կատարել մեկ շարժիչով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի – Sputnik. ՌԴ կառավարական ինքնաթիռը, որում ՌԴ կառավարության անդամներ և լրագրողներ են եղել, թռիչքից մի քանի րոպե անց վերադարձել է Չիտայի օդանավակայան։
«FlyOne Armenia»-ն սկսել է թռիչքներ իրականացնել դեպի Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայան
Ինչպես հայտնում են ռուսական լրատվամիջոցները, Չիտայից Մոսկվա ուղևորված Տու-214 ինքնաթիռի շարժիչներից մեկի մեջ թռչուն է մտել։ Օդաչուները կարողացել են վթարային վայրէջք կատարել մեկ շարժիչով։ Նշվում է, որ անձնակազմը պահպանել է նման դեպքերի համար նախատեսված ընթացակարգերը։ Միջադեպը հետաքննող հանձնաժողով է ստեղծվել։
Այժմ փորձագետները գնահատում են իրավիճակը, որոշվում է ինքնաթիռում գտնվողներին Չիտայում տեղավորելու հարցը։
Կառավարական ինքնաթիռի չվերթը 1 օրով հետաձգվել է։
ՌԴ 11 օդանավակայանների թռիչքների սահմանափակումը երկարաձգվել է մինչև օգոստոսի 23-ը