ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի – Sputnik. «Նուբարաշեն> քրեակատարողական հիմնարկում 33-ամյա կալանավորի դի է հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է քրեակատարողական ծառայությունը։
«Օգոստոսի 16-ին՝ ժամը 03:15-ի սահմաններում, «Նուբարաշեն» ՔԿՀ–ում հայտնաբերվել է կալանավորված անձ, 1989թ. ծնված Կ. Ն.-ի դին՝ խցի պատուհանի ճաղավանդակից սավանով կախված վիճակում»,- ասված է հաղորդագրությունում:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:
Նշվում է, որ Կ. Ն.-ն մեղադրվում էր 2003թ.-ի ՀՀ քրեական օրենսգրքի 178–րդ հոդվածի 3 մասի 1-ին կետով` առանձնապես խոշոր չափերով խարդախություն։