ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի – Sputnik. Հունահռոմեական ոճի ըմբիշ Մուշեղ Մկրտչյանը դարձել է Սոֆիայում ընթացող աշխարհի երիտասարդական առաջնության արծաթե մեդալակիր։ Այս մասին հայտնում են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։
Ոսկու համար պայքարում հայ ըմբիշը պարտվել է իրանցի մարզիկ Սոբհան Յարիին։
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանցի մեկ այլ մարզիկ` Հայկ Պապիկյանը, բրոնզե մեդալի համար պայքարում նույնպես պարտվել է իրանցի ըմբիշին։
Նշենք, որ սա հայ ըմբիշների առաջին մեդալն է Բուլղարիայում ընթացող առաջնությունում։