ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի – Sputnik. Մեքսիկական բանակի զինծառայողները Գվատեմալայի սահմանի մոտ երեք ավտոմեքենա են հայտնաբերել, որոնցում մոտ մեկ տոննա կոկաին է եղել։ Տեղեկությունը հայտնում է «Milenio»–ն։
«Զինծառայողները առգրավել են ստվարաթղթե արկղերում գտնվող բեռը՝ 926 կգ կոկաինի 899 փաթեթ և 120 կգ քիմիական պրեկուրսոր», - ասված է հաղորդագրությունում։
Ավտոմեքենաները հայտնաբերվել են Գվատեմալային սահմանակից շրջանի գյուղական ճանապարհին։ Թմրաբիզնեսով զբաղվողներն ընթացել են մեծ արագությամբ, այդ պատճառով նրանց հետևից պարեկներ են ուղարկվել։ Մի քանի կիլոմետր անցնելուց հետո վարորդները լքել են մեքենաները և հեռացել։
Հարուցվել է քրեական գործ: