Լևոն Արոնյանը Մայամիում անցկացվող արագ շախմատի մրցաշարում առաջին հաղթանակն է գրանցել

Լևոն Արոնյան
«FTX Crypto Cup»-ի մրցանակային ֆոնդը 210 000 դոլար է` գումարած 100 000 դոլարի բիթքոին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի – Sputnik. Հայաստանի շախմատի հավաքականի նախկին առաջատար, ԱՄՆ]ն ներկայացնող Լևոն Արոնյանը Մայամիում անցկացվող արագ շախմատի «FTX Crypto Cup» մրցաշարում առաջին հաղթանակն է գրանցել։

Առաջին տուրում նա մրցել է վիետնամցի Լե Կուանգ Լիեմի հետ և 4 պարտիաներն ավարտել 2,5:1,5 հաշվով, առաջին պարտիան` հաղթանակով, մնացած 3-ը` ոչ-ոքի։

Համաշխարհային դասակարգման առաջատար, աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը առաջին տուրում 3:1 հաշվով հաղթել է հոլանդացի Անիշ Գիրիին։
Լեհ Յան-Կշիշտոֆ Դուդան 3:0 հաշվով պարտության է մատնել ամերիկացի Հանս Նիմանին։
Իսկ հնդիկ շախմատիստ Ռամեշբաբու Պրագնանանդհան առաջին տուրն ավարտել է 2,5:1,5 հաշվով` հաղթանակ տանելով Ֆրանսիան ներկայացնող իրանցի շախմատիստ Ալիռեզա Ֆիրուջայիի նկատմամբ։
Մրցաշարի ընթացքում կանցկացվի 7 տուր։
«FTX Crypto Cup»-ի մրցանակային ֆոնդը 210 000 դոլար է` գումարած 100 000 դոլարի բիթքոին։
Սա «Meltwater Champions Chess Tour»-ի շարքի մրցաշար է, որի ընդհանուր մրցանակային ֆոնդը 1,6 միլիոն դոլար է։
«Անգամ այս մեր հաղթանակի մեջ մեծ ներդրում ունի Լևոն Արոնյանը»․ Գաբրիել Սարգսյան