Կատարի իշխանությունը սպառնացել է, որ կտուգանի անբարոյական գովազդի համար

Կատար
Կատարի օրենսդրությունը խախտողներին խոշոր տուգանք է սպառնում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի – Sputnik. Կատարի առևտրի և արդյունաբերության նախարարությունը սպառնացել է արտոնագրից զրկել ու մինչև մեկ միլիոն ռիալ (ավելի քան 330 հազար դոլար) տուգանք սահմանել այն ընկերությունների ու խանութների նկատմամբ, որոնք մուսուլմանական էթիկային հակասող նկարներով գովազդ կտեղադրեն: Տեղեկությունը հրապարակվել է գերատեսչության թվիթերյան էջում։
«Կատարի առևտրի և արդյունաբերության նախարարությունը գործարարներին, մատակարարներին ու առևտրի ցանցերին հորդորում է հարգել երկրի կրոնական արժեքներն ու ավանդույթները և չհրապարակել այնպիսի պատկերներով կամ ձայնային ուղեկցությամբ ապրանքներ, որոնք չեն համապատասխանում մուսուլմանական արժեքներին, հասարակական բարոյականությանը և ավանդույթներին: Երկրի օրենսդրությունը խախտող ընկերություններն ու խանութները երեք ամսով կփակվեն, մինչև մեկ միլիոն ռիալ տուգանք կվճարեն և կզրկվեն առևտրային գործունեություն իրականացնելու արտոնագրից»,– ասված է հաղորդագրությունում։
Կատարի ներդրումային հիմնադրամներին Հայաստանում հետաքրքրում է ոսկերչության ոլորտը. Քերոբյան
Նախարարությունը ոչ միայն պահանջել է ցուցափեղկերից հանել այն ապրանքները, որոնք չեն համապատասխանում բարոյականության ու համեստության մասին հասարակական պատկերացումներին, այլև չտալ նվերներ, որոնց վրա անբարոյական կարգախոսներ, խորհրդանիշներ կամ արտահայտություններ կլինեն։
Ի՞նչ կլինի, եթե կնոջ դեմքը երևա. խիստ սահմանափակումներ Աֆղանստանում